Հետախուզական աշխատանքները սկսվել են վաղ առավոտից, ինչպես աշխատակիցներն են հայտնում, 07:30-ից։
Antifake.am աշխատակիցների խոսքով՝ դրսում նկատել են ԱԱԾ-ի 3-4 դիմակավորված անձինք, այնուհետեւ թույլ չեն տվել դրսի աշխատակիցներին ներս մտնել, իսկ ներսում գտնվող աշխատակիցներն էլ մնացել են գրասենյակում։
ArmLur.am-ը գրել էր, որ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության պատճառը օրերս արված ֆեյսբուքյան հրապարակումներն են եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























