Դատավոր Կարեն Ֆարխոյանը Բագրատ Սրբազանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգեց։ Դատավորը հիմնավոր համարեց մեղադրողի միջնորդությունն ու անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

























































































