Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատական ֆարսը։
Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։

























































































