Armenian text to speach

Քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանի հարցով կրկին Հակակոռունցիոն դատարան է դիմել. կալանքի երկարացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար։

Ի՞նչ է սպասվում գործարար Սամվել Կարապետյանին, սպասենք իրադարձությունների զարգացմանը։

Հայտնել էինք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 18-ին լրանում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նախաքննական մարմինը ներքին հրահանգ է «իջեցրել»՝ ժամկետը լրանալուց 7 օր առաջ միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը երկարացնելու մասով։

Ասել է թե նախաքննական մարմինը այս պահին պատրաստվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու մասով մտնել դատարան, և ահա միջնորդությունը ներկայացված է։

Ինչ է սպասվում այս անգամ գործարարին և որ դատավորին կմակագրվի գործը՝ կհետևենք զարգացումներին։

Քնար Մանուկյան




Լրահոս