Աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ:հանրապետության հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Համապատասախան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ կառույցների ղեկավարները:

Նախագահը կարեւորել է ծրագրերի պատշաճ կերպով իրականացումը` ընդգծելով, որ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից:

Երկրի ղեկավարը հանձնարարկաններ է տվել համապատասխան մարմիններին` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս