Այսօր առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Ինչպես հայտնել էինք, հետախուզական աշխատանքները սկսվել են վաղ առավոտից, ինչպես աշխատակիցներն են հայտնում, 07:30-ից։ Antifake.am աշխատակիցների խոսքով՝ դրսում նկատել են ԱԱԾ-ի 3-4 դիմակավորված անձինք, այնուհետեւ թույլ չեն տվել դրսի աշխատակիցներին ներս մտնել, իսկ ներսում գտնվող աշխատակիցներն էլ մնացել են գրասենյակում։
Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության պատճառը օրերս արված ֆեյսբուքյան հրապարակումներն են եղել։
Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր՝ ժամը 21:00-ին, Աջափնյակի դատարանում: Դատավորը Ռոման Սմբատյանն է: Այս մասին հայտնել է փաստաբանը։
Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը տեղի կունենա Մասիվի դատարանում՝ դատավոր (իհարկե!) Մասիս Մելքոնյանի նախագահությամբ՝ ժամը 21:00-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

























































































