Armenian text to speach

Ավելի քան 70 մարզիկ պահանջում է ՈւԵՖԱ-ից հեռացնել իսրայելական թիմերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ավելի քան 70 մարզիկներ դիմել են Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ)՝ պահանջելով հեռացնել իսրայելական ակումբներին ու հավաքականներին միջազգային մրցաշարերից, հայտնում է Al Jazeera-ն։

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին ուղղված նամակում «Մարզիկներ հանուն խաղաղության» կազմակերպությունը միացել է մի շարք իրավապաշտպան խմբերի կոչերին՝ դադարեցնել ՈւԵՖԱ-ի համագործակցությունը Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիայի (IFA) հետ։

«Միջազգային քաղաքացիական հասարակության ոչ մի հարթակ կամ բեմ չպետք է ընդունի այնպիսի ռեժիմի ներկայացուցչի, որն իրականացնում է ցեղասպանություն, ապարտհեյդ և մարդկության դեմ այլ հանցագործություններ։ Իսրայելի անպատժելիությունը կարող է դադարեցվել միայն համատեղ գիտակցված գործողություններով, այդ թվում՝ սպորտային և մշակութային միջոցառումներին նրանց մասնակցությունը արգելափակելով», — ասված է նամակում։

Նամակը ստորագրել են բազմաթիվ հայտնի մարզիկներ, այդ թվում՝ «Մոնակոյի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, «Չելսիի» նախկին խաղացող Հաքիմ Զիեշը և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ադամա Տրաորեն։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների մեծամասնությունը կողմ է իսրայելական թիմերի հեռացմանը։ Սեպտեմբերին ՈւԵՖԱ-ն հետաձգել էր վերջնական որոշումը՝ կապված Գազայի հատվածի շուրջ խաղաղ բանակցությունների հետ։




Լրահոս