Ինչպես այսօր հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից` դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստորագրել է որոշում, ըստ որի` փոփոխություն է կատարվել ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշման մեջ: ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի “”ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին”” ՆՈ-003-4 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրվելէ հետեւյալ խմբագրությամբ. “”21. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ԱԺ նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին եւ ԱԺ-ում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան””: Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման հարցի վերանայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ