Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը, այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները
Ինքնաթիռի հետ կապը կորել է տեղական ժամանակով ժամը 18:25-ին։ Որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված ինքնաթիռը։ Օդաչուի կյանքը փրկել չի հաջողվել։

























































































