Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը մոտենում է 1 միլիոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվն արդեն մոտենում է 1 միլիոնին. հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է РИА Новости-ն։

«Այժմ Թուրքիայում մոտ 1 միլիոն սիրիացի փախստական կա»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի բնական աղետների և արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Ֆուաթ Օքթայը նշել էր, որ փախստականների պաշտոնական թիվը, որոնք ապրում են Թուրքիայում, հասել է 224.000-ի։

Պաշտոնական տվյալներով՝ սիրիացիների տեղակայումն ապահովելու համար Թուրքիան ծախսել է 2.5 մլրդ դոլար։




Լրահոս