Մառախուղի պատճառով է տեղի ունեցել վրաերթը. նոր մանրամասներ` Մաստարա գյուղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաստարա  գյուղի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը, armlur.am-ի հետ զրույցում  անդրադառնալով  այսօր իրենց գյուղում տեղի ունեցած   պատահարին, որի պատճառով Ռազմիկ Գևորգյանի ոչխարի հոտը  անհայտ անձը վրաերթի է ենթարկել, ասաց, որ այդ դեպքը պատահականության արդյունք է. որևէ դիտավորություն չկա. առավոտվանից   մեզ մոտ մառախուղ է, որի պատճառով վարորդը չի նկատել  ոչխարի հոտը:

Գյուղապետի խոսքով` գյուղում լարված իրավիճակ չկա, ավելին` իրենց համար այս պահին ավելի կարևոր ու ցավալի  հարց. գյուղից երեք երիտասարդ Կրասնոդարում մահացել է, որի համար ցավում է ամբողջ գյուղը:

Armlur.am-ը զրուցեց նաև   ոչխարի հոտի տիրոջ Ռազմիկ Գևորգյանի հետ, որի խոսքով` պետք է  ամեն ինչ անել` բացահայտելու վարորդի ով լինելը, որքան էլ դեպքը  պատահականության արդյունք է: Գևորգյանի խոսքով`  վթարի հետևանքով ինքը կորցրել է մոտ 25-30 ոչխար:

Սոնա Դավթյան




Լրահոս