Armenian text to speach

Նարեկ Զեյնալյանը ընտրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն. Երբ կնշանակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ երեկ ՀՀ Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի ընտրությունը: Մենք տեղեկացանք, որ տնօրեն է ընտրվել ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանը:

ArmLur.am-ը դիմեց ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակին պարզելու, թե քանի՞ թեկնածու է եղել և ե՞րբ կլինի նշանակումը.

«Մեկ թեկնածու է եղել` Նարեկ Զեյնալյանը: Եռօրյա ժամկետում սահմանված կարգով կնշանակվի»:

Սոնա Գրիգորյան




Լրահոս