Armenian text to speach

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնողական գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնողական գործընթացը՝ մկանային վնասվածքից հետո։

Հայազգի ֆուտբոլիստը շարունակում է մարզվել անհատական ծրագրով։ Ըստ իտալական մամուլի՝ Մխիթարյանն ընդհանուր խմբում կմարզվի նոյեմբերի 20-ից հետո։ Եթե վերականգնումն ընթանա առանց բարդությունների, նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ձախ ազդրի մկանի վնասվածք է ստացել և մինչ այժմ չի խաղում։ Մխիթարյանը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 8-րդ փուլում «Նապոլիի» դեմ խաղում, որում «Ինտերը» պարտվել է 1:3 հաշվով:

 




Լրահոս