Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝  «Շամշյան.քոմ»-ի

 

Արդեն 3 տարի է Սասունցի Դավիթ 70/1 շենքում այս պատկերն է: ՀԷՑ-ը ոչինչ չի անում՝ մահաբեր էլեկտրալարերը մոնտաժելու համար: Բնակիչներն իրենց արդարացի զայրույթն են ուղղում՝ ասելով, որ բազմաթիվ ողբերգական դեպքերի կարող են հանգեցնել այս հոսանքալարերը, միթե ՀԷՑ-ը սպասում է, որ իրենց մոտ էլ ողբերգական դեպք տեղի ունենա, նոր արձագանքեն:

Բնակիչներն ահազանգում են, որ օդից կախված խնդրին պետք է շուտափույթ լուծում տրվի:

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ

ՀԱՐՑ. Եթե որեւէ ապրանք է ներմուծվում, ապա մեկ այլ անձ լիազորագրով կարո՞ղ է մյուսի փոխարեն մաքսային ձեւակերպում իրականացնել:

 Տիգրան Մխոյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից: Այս դեպքում հայտարարատուն մաքսային ձեւակերպումներն իրականացնում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ձեւակերպումների մասնագետի միջոցով` բացառությամբ նշված օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ Միության` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման դեպքերի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում:




Լրահոս