Armenian text to speach

Փոխնախարարը որդուն ազատեց բանակից, նախարարի որդին ծառայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ առողջապահության ոլորտում տապալված է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը. ծրագիր, որի պատասխանատուներից էր փոխնախարար Լենա Նանուշյանը։ Այն համապարփակ եւ ընդգրկուն չէ, ինչի մասին խոսել է նաեւ վարչապետը:

Մինչ նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է հանրությանը բացատրել, թե երբ եւ ինչպես է գործարկվելու համակարգը, նրա տեղակալը, ըստ մամուլի հրապարակումների, զբաղված է ոչ թե աշխատանքով, այլ սոցիալական ցանցերում անլուրջ տեսանյութեր ու «սրտիկներ» հրապարակելով։

Ավելին՝ մամուլը գրում է, որ Նանուշյանը ոչ միայն արդյունավետ չի աշխատում, այլեւ ընտանեկան արտոնություններից է օգտվում. փոխնախարարի որդին, ի տարբերություն նախարար Ավանեսյանի որդու, բանակ չի զորակոչվել։

Այս ֆոնին առողջապահության համակարգի աշխատակիցները խոսում են անարդյունավետ կառավարման, պատասխանատվության բացակայության եւ հասարակության շրջանում վստահության նվազման մասին։

Արդյունքում, խոստացված «առողջապահական բարեփոխումը» դարձել է հերթական ձախողված ծրագիր, իսկ համակարգը՝ անլուրջ վարքագծի եւ անհավասարության խորհրդանիշ։

 

 

 

 

2

Անդրանիկ Քոչարյանի բարկության նոպայի իրական պատճառը

 

ԱԺ-ում երեկ իրավիճակը կրկին լարվեց. այս անգամ առանց քաղաքական ճգնաժամի, բայց մարդկային նյարդերի հաշվին։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստիպված եղավ ներողություն խնդրել, երբ պարզվեց, որ բաց է թողել իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում։

Դահլիճում ստեղծված խառնաշփոթի ֆոնին նիստը ստիպված ընդմիջվեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով իրավիճակը, չթաքցրեց իր դժգոհությունը, հրապարակայնորեն նախատեց Քոչարյանին, ապա բարկացած լքեց դահլիճը։

«Քոչարյանը, որը խորհրդարանում հաճախ հիշատակվում է որպես «հին աղվես», իր հերթին դժգոհություն հայտնեց ԱԺ քարտուղարության նկատմամբ՝ մեղադրելով նրանց, թե կարող էին իրեն նախապես տեղեկացնել ելույթի հերթի մասին։ Սակայն Քոչարյանը, թերեւս, մոռացել էր, որ քարտուղարությունը ոչ թե իր անձնական աշխատակազմն է, այլ խորհրդարանի ընդհանուր վարչական մարմին։ Ի վերջո, նման հարցերի պատասխանատվությունը պատկանում է հենց նրա աշխատակազմին ու օգնականներին, ոչ թե քարտուղարությանը. տեղեկացնենք, որ Քոչարյանը  հանձնաժողովում ունի 2 օգնական, 6-8 փորձագետ:

Սակայն այս անգամ Քոչարյանի սուր արձագանքը միայն բաց թողնված ելույթի հետեւանք չէր։ Քաղաքական միջանցքներում պտտվում են խոսակցություններ, որ նրա վերաբերմունքը քարտուղարության նկատմամբ վաղուց է սրվել։ Պատճառը քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի որոշումն էր, որի հետեւանքով Անդրանիկ Քոչարյանի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հնացած զեկույցը ուղարկվել էր ԱԺ արխիվ՝ առանց լիագումար նիստում քննարկվելու։

Սա Քոչարյանը չի մոռացել։ Նրան հատկապես զայրացրել էր այն փաստը, որ իր պատրաստած զեկույցը, որի վրա շաբաթներ էր աշխատել, քաղաքական հարթակից տեղափոխվեց փոշոտ դարակների մեջ՝ «անցումային հիշողության» կարգավիճակով։

«Ավելին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից մեկը նաեւ իր  ապագայի հարցն է։ Թեեւ ՔՊ վարչության  «ծանրքաշային» ներկայացուցիչը երաշխավորել էր նրա ընդգրկումը կուսակցության ընտրացուցակում, սակայն հենց ինքը՝ Քոչարյանը, լավ գիտի, որ քաղաքական «թարմացման ալիքը» կարող է իրեն այլեւս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանին արդեն նախազգուշացրել են՝ սրանք խորհրդարանում նրա վերջին ամիսներն են. նա ունի 7 ամիս։

 

 

 

 

 

 

3

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ ԱՄՆ այցից վերադառնալուց հետո շարժման մի խումբ անդամներ հանդիպել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում, եւ մամուլը ո՛չ հրավիրված էր, ո՛չ էլ տեղեկացված այդ մասին։

Թե ինչ հարցեր են քննարկվել եւ ինչ նպատակով է կազմակերպվել հանդիպումը՝ այս պահին պարզել չի հաջողվել։

 

 

 

 

 

 

4

Դեռեւս 2023 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջեւ բանակցություններ են ընթացել, այս մասին հայտնել էր «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ-ի Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը։

Ծառայությունը խնդրել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը 2023 թվականի ապրիլի 5-ից սկսած կասեցնել կաթնամթերքի՝ Ռուսաստան արտահանման համար տրամադրվող վկայականը։

Հրապարակման մեջ նշվել էր, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հիմնվելով Հայաստանի կողմից հայտնաբերված խախտումները վերացնելու ջանքերի արդյունքների վրա։

ArmLur.am-ի խմբագրություն պարբերաբար ահազանգեր են ստացվում, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։

Այս խնդրի վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի անգամ բանավոր եւ գրավոր կերպով դիմել է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին եւ Պետական եկամուտների կոմիտեին։

Այս կառույցներից, թերեւս, Պետական եկամուտների կոմիտեն էր, որ թվային որոշակի տվյալներ էր փոխանցել: Սակայն ՍԱՏՄ-ին դուր չէր եկել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցն ուղղված Փաշինյանին։

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը վարչապետ  Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ տեղյա՞կ է նա արդյոք իրանական սերուցքի վերաբերյալ ռուսական կողմի դժգոհություններից, եւ հնարավո՞ր է՝ վերջինս հորդորի ի վերջո մանրակրկիտ ուսումնասիրել սերուցքի ծագման աղբյուրը եւ եղանակը։

Փաշինյանը խոստացավ զբաղվել բարձրաձայնված խնդրով, նաեւ հետաքրքրվեց՝ մենք իրենց (ՍԱՏՄ-ին –  խմբ.) հարցում ուղարկե՞լ ենք։ «Ժողովուրդ»-ի լրագրողը դրական պատասխան տվեց. «Այո՛, ֆեյսբուքյան «Մեսենջեր» հավելվածի միջոցով հարց է ուղղվել, եւ ՍԱՏՄ-ից ստացել ենք մեզ չբավարարող պատասխան»։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, վերահսկողություն է իրականացնում երրորդ երկրներից ներմուծվող սննդամթերքի՝ այդ թվում նաեւ իրանից ներմուծվող կաթնամթերքի, մասնավորապես՝ սերուցքի, նկատմամբ: Վերահսկողությունն իրականացվում է հաշվի առնելով բեռի ռիսկայնության (բարձր, միջին եւ ցածր) գործոնը: Նախ ստուգվում են սննդամթերքն ուղեկցող փաստաթղթերը, որոնց թերի լինելու դեպքում, ապրանքը երկիր մտնել չի կարող՝ մի քանի գործոններով պայմանավորված: Օրինակ, եթե բացակայում է որակի եւ անվտանգության կառավարման համակարգի մասին վկայող փաստաթուղթը, բեռը համարվում է բարձր ռիսկային եւ խմբաքանակի նմուշները հանձնվում են լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում բեռի ներմուծումը Հայաստան կասեցվում է: Ռիսկայնության չափորոշիչներին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2013 թ. 218-Ն որոշման մեջ»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը շտապեց «ապահովագրել» իրեն եւ մի մեծ հրապարակում էր արել, թե ««Ժողովուրդ» օրաթերթը մեզ հարցում չի ուղարկել», որ հետո վարչապետն այն չպահանջի:

Սակայն բանավոր հարցումը եւս հարցում է՝ մամուլի քարտուղարի միջոցով ուղարկված։

Իրանական սերուցք այժմ եւս ներկրվում է Հայաստան, բայց ռուսական կողմն ընտրել է հայկական 9 ընկերություն, որոնց արտադրած կաթնամթերքի մուտքը արգելափակված չէ դեպի ՌԴ, սակայն դրանք պետք է օգտագործեն իրանական 5 ընկերությունների արտադրած թույլտվություն ստացած սերուցքը։

ՍԱՏՄ-ի ղեկավարը փորձում է սեփական անգործությունը քողարկել մեկ հարցման պատմությամբ, մինչդեռ այն փաստը, որ հայ հասարակությունը օգտագործում է Իրանից ներմուծվող անհայտ ծագման եւ վտանգավոր սերուցք, իսկ տեղական արտադրողը խաբվում է էժան գնից, կարծես թե Պետրոսյանին չի անհանգստացնում։

Կարեւորը՝ թղթերով ամեն ինչ մաքուր է. որակը էական չէ:

Մենք կհասնե՛նք որակի փորձաքննության պաշտոնական պատասխաններին:

 




Լրահոս