Armenian text to speach

ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ԱՅՍՕՐ ԿԱՎԱՐՏՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ժամը 24։00-ին, կավարտվի նախընտրական քարոզչությունը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 22-ից։

 

ArmLur.am-ը տեղեկանում է՝ երեկ Վաղարշապատում տեղամասային կենտրոնում փակցվել են եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվել են ընտրողների ցուցակները` կազմված մատյանի ձեւով` ըստ ընտրական տեղամասերի, եւ ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաեւ քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձեւաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրվում են։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝  Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը` ժամը 12:00-ից, եւ դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը՝ ժամը 14:00-ին (այսուհետեւ` վերահաշվարկի վերջնաժամկետ): Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9:00-ից (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի) մինչեւ 18:00-ն: Ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը ժամը 18:00-ից հետո, եթե չի ավարտել ընտրական տեղամասի՝ արդեն սկսած վերահաշվարկը, ինչպես նաեւ այն դեպքերում, եթե մինչեւ ժամը 18:00-ն աշխատելու պայմաններում մինչեւ վերահաշվարկի վերջնաժամկետը հնարավոր չէ ավարտել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ առաջին հերթին իրականացվող ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը:

Նշենք նաեւ, որ կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ-ներին եւ դիտորդներին քվեարկության նախորդ օրը` նոյեմբերի 15-ին, եւ քվեարկության օրը` նոյեմբերի 16-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է:

Փաստացի, նոյեմբերի 15-ը համարվում է լռության օր։

Հարկ է նշել, արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաեւ քվեարկության օրը` մինչեւ ժամը 20:00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը:

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին գրանցվել են հետեւյալ քաղաքական ուժերը.

  1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները – Սեւակ Խաչատրյան,
  2. «Համահայկական ճակատ» կուսակցությունը – Արտյոմ Սիմոնյան,
  3. «Հանրապետություն» կուսակցությունը – Հարություն Մկրտչյան,
  4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը – Գրիշա Հարությունյան,
  5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը – Վահրամ Ազատյան,
  6. «Ժառանգություն» կուսակցությունը – Արկադի Փայտյան,
  7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – Արգիշտի Մեխակյան,
  8. «Հայրենիք» կուսակցությունը – Խաչիկ Մանուկյան։

Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հոկտեմբերի 12-ին ինքնաբացարկ էր հայտնել:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս