Armenian text to speach

Հոկտեմբեր ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի հոկտեմբեր ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8․8°C, որը նորմայից բարձր էր 0․5°C-ով։ Տեղումների ամսական քանակը կազմել է 35․4մմ, որը նորմայից ցածր էր (83%-ը)։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում դիտվեց հոկտեմբերի 7-9-ը ընկած ժամանակահատվածում, երբ օրական միջին ջերմաստիճանները Հանրապետության առանձին շրջաններում բարձր էին նորմայից 5-7°C-ով։ Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանները հասան 30-32 °C-ի, իսկ Մեղրիում՝ 34․5 °C-ի։

Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակին և ամսվա վերջին օրերին դիտվեցին նորմայից ցածր ջերմաստիճաններ։ Հոկտեմբեր ամսվա ամենացածր ջերմաստիճանները դիտվեցին ամսի 31-ին, երբ Գավառում և Աշոցքում գրանցվեց -8 °C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանները հիմնականում տատանվեցին 1-ից 3 °C-ի սահմաններում։

Հոկտեմբեր ամսվա օրերի գերակշռող մասը Հանրապետության շրջանների մեծ մասում ուղեկցվեց առանց տեղումների եղանակներով։ Թույլ և չափավոր տեղումներ դիտվեցին հոկտեմբերի 1-2-ը, 13-ին և 21-ին, 26-27-ը և 29-30-ը։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հոկտեմբերը դիտվել է 1952 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 10․4°C, իսկ ամենացուրտը՝ 1951 թվականին՝ 3․4°C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հոկտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 149․2մմ, իսկ ամենաչորը՝ 1974 թվականին՝ 7․1մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․3°C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 30%-ով կամ 13 մմ-ով։




Լրահոս