«Սպարտակը», կարծես թե, որոշել է, թե ով կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Սովետսկի սպորտի» տվյալներով՝ թեկնածուներից մեկը և այս դեպքում գլխավորը, ում հետ տարվել են ակումբը ղեկավարելու մասին բանակցություններ, Յուրգեն Կլինսմանն է: Ընդ որում, մասնագետն ունի երկարատև պայմանագիր ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որն ավարտվելու է 2018-ին:
49-ամյա Կլիսմանը սպիտակ-կարմիրների գլխավոր մարզչի միակ թեկնածուն չէ: Նրանց ցանկում առկա են նաև այլ մարզիչներ` այդ թվում՝ և գերմանացիներ: Չենք կարող բացառել նաև այն տարբերակը, որ լավ արդյունքների դեպքում ակումբի հետ աշխատանքը կշարունակի հենց Դմիտրի Գունկոն: