Նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզում, Ոսկեվազ–Ագարակ խաչմերուկում բախվել են մարդատար ավտոբուս, «Infiniti» և «Լադա» մակնիշների մեքենաները։ Վթարի հետևանքով 7 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
ArmLur.am-ը դեպքի վայրում է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վիրավորներին առաջինն օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և շտապօգնության անձնակազմը, իսկ 2-ը հիվանդանոց են տեղափոխվել պարեկների ծառայողական ավտոմեքենայով։
Տարածքը սահմանազատել են պարեկները, դեպքի վայր է հասել նաև հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, որը հոսանքազրկել է մեքենաները։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների տվյալները։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ․

























































































