
ԱՄՆ-ն Ուկրաինային 50 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար. Reuters գործակալությանը հայտնել է Սպիտակ տան աղբյուրը, գրում է Deutsche Welle-ն:
Վաշինգտոնը Կիևին աջակցություն կտրամադրի ռազմական ոլորտում՝ տրամադրելով 8 միլիոն դոլարի կապի միջոցներ և տրանսպորտ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն աշխատանքային այցով գտնվում է Ուկրաինայում: