Թերթը գրում է, որ հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, ռուսաստանահայ գործարար Արա Աբրահամյանը ՈԴ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 4-ին Մոսկվայում չի եղել. դրանից մեկ կամ երկու շաբաթ առաջ մեկնել է ԱՄՆ: “”Մեր ունեցած այս տեղեկությունը չհերքեց Աբրահամյանի Մոսկվայում գտնվող օգնականը՝ Սոֆյան: Վերջինս չցանկացավ մեկնաբանել նաեւ տեղեկություններն այն մասին, որ Աբրահամյանը որոշակի դժվարություններ ունի Մոսկվայում եւ դրա պատճառով է մեկնել Միացյալ Նահանգներ: “”Այստեղ հեռախոսազրույցները ձայնագրվում են, եւ ես չեմ կարող որեւէ հարցի պատասխանել””,- ասել է նա: Օգնականը պարզաբանել է միայն, որ Աբրահամյանը Մոսկվա կվերադառնա միայն Ամանորից հետո: Փաստորեն, դեկտեմբերի 21-ին նա Մոսկվայում չի լինելու, իսկ այդ օրը նշանակված է “”«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական մոսկովյան ճաշկերույթը, որի ընթացքում ռուսաստանահայ գործարարները նվիրատվություններ են անում հիմնադրամին””,- գրում է “”Հայկական ժամանակ””-ը:
Հայկական ժամանակ. Արա Աբրահամյանը Մոսկվայում ունեցած խնդիրների պատճառով մեկնել է ԱՄՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ