Այսօր Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետի ընտրությունն է: Լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանն ասաց․ «Ընտրապայքարի ընթացքում տեսել եմ ընդդիմության հաղթանակը, մնում է, որ այս հաղթանակը վավերացվի քվեների տեսքով։ Եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի»։
Ըստ Մանուկյանի՝ ժողովուրդը կարողացել է դուրս գալ թմբիրից ու հասկանալ, որ ազգ ու երկիր են կորցնում։ Մանուկյանը նաև նշեց, որ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է․ «Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները»։

























































































