Սերգո Կարապետյանը մեկնել է Ֆրանսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը  Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։

Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող  այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների եւ դրանց արդյունքում  միջպետական համագործակցության մասին  համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։

Ապրիլի 22-25-ը նախատեսվող այցի ընթացքում ծրագրված են այցելություններ խաղողագործական տնտեսություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչպես նաեւ գինու համալսարան։  Կկայանան հանդիպումներ Ռոն Ալպեր շրջանի, Ֆրանսիական զարգացման գործակալության եւ գյուղատնտեսության զարգացման բնագավառի գործատուների միության ղեկավարության հետ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի պաշտոնական այցի ընթացքում կհստակեցվեն գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր այն ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի եւ Ֆրանսիայի Նախագահների հանդիպման օրակարգում։




Լրահոս