Armenian text to speach

Ի՞նչ ընտրախախտումներ է արձանագրել «Թաթոյան» հիմնադրամը 13։00-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Թաթոյան» հիմնադրամը 13։00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ ընտրախախտումները․

  • 14/23 Քաղաքացին բողոքել է, որ չնայած նախապես տեղեկացնելուն՝ իրենց բնակության հասցեով չեն ուղարկել քվեարկության շրջիկ արկղ, որ իր ընտանիքի անդամը կարողանա քվեարկել։
  • 14/14 Կուտակում տեղամասում։
  • 14/13 Կոնկրետ թեկնածուի օգտին ընտրություն կատարելու ուղղորդում։ Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում։ Ահազանգել է քաղաքացին, ում հասցեում հայտաբերվել է անձի տվյալները՝ որպես ընտրողի։
  • 14/9 Կուտակում տեղամասում։ Նույն ընտրատեղամասում մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։ Արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։
  • 14/15 Բաց քվեարկության դեպքի արձանագրում։
  • 14/2 Կուտակում տեղամասում քվեատուփի մոտ։
  • 14/46 Կուտակում տեղամասում։ Այդ թվում՝ երկու ընտրող միաժամանակ նույն քվեախցիկում ընտրություն են իրականացնում։
  • 14/20 Մեկ անձը օգնել է մեկից ավելի ընտրողների ընտրություն իրականացնել։

Հիշեցնենք, որ այս պահին Էջմիածնի համայնքապետի ընտրությունն է։




Լրահոս