Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային տեղափոխումների համար տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ «Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի միջանցքի կառուցումը մոտենում է ավարտին»,- հայտարարել է Ալիևը։
Ինչպես հաղորդում է APA-ն, Իլհամ Ալիևը նշել է, թե 15 միլիոն տոննա թողունակությամբ երկաթուղին սկզբնական փուլում կդառնա միջանցքի կարևոր զարկերակը։





























