Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25655 ընտրող:
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69.866 քաղաքացի։ Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից:





























