
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 3.3%: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացի արդյունաբերական արտադրանքի ծավալից (անկումը՝ 8.8%) և էլեկտրաէներգիայի արտադրությունից (անկումը՝ 5.5%):
Ըստ ԱՎԾ-ի՝ աճ է արձանագրվել է նույնիսկ շինարարությունում՝ 0.7%, գյուղատնտեսության աճը 5.2% է, առևտրի շրջանառությունը՝ 4.5%, ծառայությունների ծավալը՝ 3.5%:
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ընդամենը 0.6%, այդ թվում՝ արտահանումը՝ 1.8%, ներմուծումը՝ 0.2%: