ArmLur.am-ի թղթակիցները գտնվում են 08։00-ից մեկնարկած Վաղարշապատի համայնքապետի ընտրության ընտրատեղամասերում։
Ներկայացնում ենք՝ ինչ է կատավում այս պահին Էջմիածնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ։
ArmLur.am-ը նկատեց, որ ՔՊ շտաբի մոտ են մի շարք քպ-ական նախկին և ներկա պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱԺ ՔՊ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ՀԷՑ փոխտնօրեն Արման Սմբատյանը, ԱԺ ՔՊ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Ալխաս Ղազարյանը և այլք։
Մինչև 20:00-ը Վաղարշապատ համայնքում ընթանալու են ընտրությունները։ Հետևեք մեզ՝ ընտրական զարգացումներին տեղեկանալու համար։






























