Armenian text to speach

Վաղարշապատի համայնքապետի ընտրությունն ավարտված է․ սկսվել է ձայների հաշվարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ավարտվեց Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունները։

Այժմ կազմավորված բոլոր 47 ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։

Ըստ ԿԸՀ-ի՝ 17։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25655 ընտրող։
Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էին 47 տեղամասեր:
Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (209 ներկայացուցիչ):
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից երկուսը՝ համատեղ (233 ներկայացուցիչ)։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։

 

ArmLur.am-ն ընտրության գործընթացի ողջ ընթացքում գտնվում էր մի քանի ընտրատեղամասերում և լուսաբանում իրավիճակը։

Հետևե՛ք մեզ՝ ընտրության արդյունքների մասին տեղեկանալու համար։




Լրահոս