Armenian text to speach

Կենդանիների կողմից տուժելու 1418 դեպք է արձանագրվել․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է վարակային հիվանդություններ և թունավորումների քանակների մասին։

Համաձայն Armstat.am-ի Հայաստանի Հանրապետությունում արձանագրված հիվանդությունների բացարձակ և հարաբերական ցուցանիշները 2025 թվականի սեպտեմբերին հետևյալն են՝

Կենդանիների կողմից տուժելու դեպքերը կրկին առաջին տեղում են՝ 1 418 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակ՝ 771 դեպք, թոքաբորբ չճշտված հարուցիչով՝ 464 դեպք։

Առաջնային երեք տարբերակներին հաջորդում են այլ մանրէային աղիքային վարակներ՝ 436 դեպք, ջրծաղիկ՝ 339 դեպք,  Հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությամբ անձինք՝ 119 դեպք և այլն։

Սեպտեմբեր ամսին եղանակային փոփոխություններով պայմանավորված սուր շնչառական վարակներով հաշվառված դեպքերի թիվը կազմել է 11 հազար 321 դեպք։

Էմմա Միքայելյան




Լրահոս