
Այսօր` ապրիլի 23-ին, լրանում է ՌԴ առաջին նախագահ, ռուսական քաղաքական գործիչ Բորիս Ելցինի մահվան 7-րդ տարելիցը:
Ելցինը նախագահ է ընտրվել երկու անգամ՝ 1991 թվականի հունիսի 12-ին և 1996 թվականի հուլիսի 3-ին, այս պաշտոնը զբաղեցրել է1991 թվականի հուլիսի 10-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ծնվել է Ուրալի մարզի Բուտկա գյուղում (այժմ՝ Սվերդլովսկի մարզի Թալիցկի շրջան)՝ կուլակաթափ գյուղացիների ընտանիքում: Այսպես է գրում Ելցինն իր հիշողություններում:
Հայտնի է, որ ՌԴ նախագահ Ելցինը թուլություն ուներ ալկոհոլի նկատմամբ: Անգամ պաշտոնական հանդիպումներին նա կարող էր գնալ ալկոհոլի որոշակի պարունակություն օգտագործելուց հետո:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես է նախկին նախագահը հարբած վիճակում երգում և պարում: