Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին հայտնում է Քննչակսն կոմիտեն։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Երևանի Դեմիրճյան փողոցում հոկտեմբերի 20-ին հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։ Ըստ իրավապահ մարմինների՝ մահացածը 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան է, նա մինչ այդ 3 օր է՝ անհետացած էր։ Ըստ ՆԳՆ-ի՝ նա բնակարանից դուրս է եկել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում և չի վերադարձել, սակայն ոստիկանությունն ահազանգ ստացել էր հոկտեմբերի 17-ին. «Ըստ նախնական տվյալների՝ նա նույն օրը գնացել է Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկը, և, կրկին, ըստ նախնական տվյալների, նա մահացել























