Դեռևս սույն թվականի հունիսին հայրենի իշխանությունները որոշեցին Վաղարշապատին միավորել Խոյ համայնքը: Ու գաղտնիք չէր, որ դրա նպատակը նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատի համայնքապետի ընտրությունների ժամանակ այնտեղից ձայներ «բերելն» էր, քանի որ ՔՊ-ի սրտի թեկնածու Արգիշտի Մեխակյանը վստահեցրել էր, որ Խոյ համայնքի միավորման դեպքում ինքը կկարողանա մեծ թվով ձայներ «հավաքել»:
Եվ այսպես ներկայացնում ենք, թե երեկ Արգիշտի Մեխակյանի համար ինչքան մարդ է քվեարկել:
Ի դեպ, խոշորացված Խոյ համայնքում ընդգրկվեցին հետևյալ 16 բնակավայրերը՝ Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան։
Նշենք, որ Արգիշտի Մեխակյանն էլ Արագածն համայնքից էր։
Մեխակյանն իր ծննդավայր Արագածի միայն մեկ ընտրատեղամասում՝ 14/28-ում, հավաքել է 562, իսկ «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը 69 ձայն։
Դողսի 14/34 ընտրատեղամասում Սևակ Խաչատրյան՝ 15, Արգիշտի Մեխակյան՝ 212, 14/17 ընտրատեղամասում՝ Սևակ Խաչատրյան՝ 318, Արգիշտի Մեխակյան՝ 376, Դաշտի 14/15 ընտրատեղամասում՝ Սևակ Խաչատրյան՝ 119, Արգիշտի Մեխակյան՝ 238, Գեղակերտի 14/26 ընտրատեղամասում Սևակ Խաչատրյան՝ 118, Արգիշտի Մեխակյան՝ 254,
Ոսկեհատի 14/24 ընտրատեղամասում Սևակ Խաչատրյան՝ 209, Արգիշտի Մեխակյան՝ 181, 14/39 ընտրատեղամասում՝ Սևակ Խաչատրյան՝ 135, Արգիշտի Մեխակյան՝ 363, 14/16 ընտրատեղամասում Սևակ Խաչատրյան՝ 285, Արգիշտի Մեխակյան՝ 397, 14/13 ընտրատեղամասում Սևակ Խաչատրյան՝ 51, Արգիշտի Մեխակյան՝ 204, Աղավնատան 14/30-ում Սևակ Խաչատրյան՝ 75, Արգիշտի Մեխակյան՝ 361, 14/38-ում՝ Սևակ Խաչատրյան՝ 100, Արգիշտի Մեխակյան՝ 404, 14/19-ում Սևակ Խաչատրյան՝ 275, Արգիշտի Մեխակյան 376, 14/40-ում Սևակ Խաչատրյան՝ 183, Արգիշտի Մեխակյան՝ 225, 14/12-ում Սևակ Խաչատրյան՝ 310, Արգիշտի Մեխակյան՝ 317, իսկ արդեն Էջմիածին քաղաք տեղափոխվելով պատկերը էականորեն փոխվում է։
Ընտրությունների արդյունքում՝ ՔՊ-ն ստացավ 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 մանդատ, իսկ « Մայր Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։
Հստակ է մի բան, որ իշխանությունների «պլանը» հաջողվեց ու Խոյ համայնքի միջոցով Մեխակյանը Էջմիածինում քաղաքապետ դարձավ:
Նանիկ Աղասյան





























