Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում Արշալույս գյուղի թիվ 14/36 ընտրատեղամասում ընտրացուցակի 1483 ընտրելու իրավունք ունեցող արշալույսցիներից քվեարկությանը մասնակցել էր 661 հոգի: Ութ քաղաքական ուժերի մեջ ձայները բաշխվել էին հետեւյալ հաջորդականությամբ․
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 214 ձայն,
«Համահայկական ճակատ» կուսակցություն՝ 12,
«Հանրապետություն» կուսակցություն՝ 26,
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 35,
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 6,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 30,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 323,
«Հայրենիք» կուսակցություն՝ 12:
Անվավեր ճանաչվեց 3 քվեաթերթիկ:
Հարկ է նշել, որ սա գեներալ Մանվել Գրիգորյանի գյուղն է, որտեղ «Ժառանգություն» կուսակցության կողմից Վաղարշապատի ավագանու թեկնածու էր առաջադրվել գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը։
«Ժառանգություն» կուսակցությունը հավաքել է 440 քվե։
Էմմա Միքայելյան





























