Այս պահին գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հարցը
Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԷՑ-ից լիցենզիայից զրկելու հարցին։
«Մինչև Սամվել Կարապետյանի հայտարարությունը ՀԷՑ-ի հետ կապված որևէ բան չէր ասվում, պրոցեսը սկսվեց հայտարարությունից հետո։ Այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության, որ ինքը պաշտպանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մենք պատրաստ ենք կրելու այ հետևանքները, որ եղավ մեր բիզնեսի համար»,- նշել է նա։
Նարեկ Կարապետյանն ասաց, որ իրենց ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրել ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































