
Չինաստանում դպրոցական ավտոբուսի նոր ավտովթարի հետեւանքով ամենաքիչը 15 երեխա է մահացել Յիանգսուի շրջանում,-հաղորդում է Reuters -ը: Սա վերջինն է այն ողբերգական իրադարձություններից, որոնք երկրով մեկ բարկության ալիք են բարձրացրել: Շրջադարձի պահին ավտոբուսն ընկել է փոսը, երբ փորձել է շրջադարձ կատարել: Ըստ պաշտոնական տվյալների՝ 8 երեխա վիրավորվել է վթարի ժամանակ:Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ ավտոբուսում 29 երեխա է եղել: