Օրերս ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը հայտարարել էր, որ ընդդիմությունն այսօր կանգնած է իշխանության կողքին: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից armlur.am-ը հետաքրքրվեց` ո՞ւմ կողքին է կանգնած «Ժառանգությունը»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Տիգրան Կարապետյանը պետք է ցույց տա` ինքն ինչպես է կանգնած իշխանության կողքին. «Իմ ո՞ր մի հարստության, իմ ո՞ր հեռուստաընկերության, որ նվերներ բաժանելով եմ կանգնած իշխանության կապված: Ճիշտ կլինի` Տիգրան Կարապետյանը կոնկրետ անուններով խոսի, քանի որ ընդդիմությունը տարատեսակ է»:
Կուսակցության փոխնախագահը հիշեցնում է Տիգրան Կարապետյանին, որ նա ևս ընդդիմադիր է. «Հիմա դա նշանակում է, որ նա կանգնած է իշխանության կողքի՞ն»:
Սոնա Դավթյան