Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 17-ին ժամանել է Փարիզ։ Նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վիլլակուբլեի ռազմական օդակայանում։ Այցի ընթացքում կողմերը ստորագրել են պաշտպանության տեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ համագործակցության մասին հայտարարություն։
Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիան կարող է Ուկրաինայի հետ կնքել 10 տարվա ռազմավարական համաձայնագիր։ Այն կարող է ներառել «Rafale» կործանիչների, ինչպես նաև SAMP/T հակաօդային համակարգերի և հրթիռների տրամադրում։
Անցած շաբաթ հայտարարվել էր, որ այցը կկենտրոնանա երկկողմ համագործակցության վրա։ Զելենսկին մինչ այցը ասել էր, որ ստորագրվելու է «պատմական համաձայնագիր»՝ ուժեղացնելու Ուկրաինայի ավիացիան։
Ֆրանսիա այցից հետո Զելենսկին նոյեմբերի 18-ին կմեկնի Մադրիդ՝ Իսպանիայի ղեկավարության հետ ռազմական օգնության հարցերը քննարկելու համար।
Նա նոյեմբերի 16-ին եղել է Հունաստանում, որտեղ ստորագրվել է բնական գազի վաճառքի համաձայնագիր՝ մատակարարումները սկսել հունվարից։

























































































