Փոփոխություններ` սահմանադրական հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին 2013թ. սեպտեմբերի 4-ի որոշման մեջ: Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաuտանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի`

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.

2) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ» բառերը փոխարինել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերով.

3) 2-րդ կետով հաuտատված 1-ին հավելվածում «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաuտանի Հանրապետության զինվորական դատախազ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ» բառերով:

2. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»: 




Լրահոս