Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել և քննության է առել ArmLur.am-ի հրապարակած «7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը» վերտառությամբ։
Հոդվածում ներառել էինք, որ Վերջին 24 տարիներին ղեկավարելով Նաիրի համայնքը՝ Նորայր Սարգսյանը 28 մլն դրամով ավելացրել է իր տարեկան եկամուտները վերջին 2 տարում։
Սարգսյանն ունի 10 անշարժ գույք՝ 5 հողամաս, 3 հողին ամրակցված անշարժ գույք, 2 արտադրական նշանակության շինություն։ Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր տարիների՝ ժառանգության կամ գնման եղանակով։ Խոշորացված համայնքի ղեկավար Սարգսյանը հայտարարագրել է 1982 թվականի արտադրության տրակտոր «ՄՏԶ-82» մակնիշի։ Համայնքի ղեկավարի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եղած առաջին հայտարարագրի համաձայն, որ ներկայացվել է 2022 թվականին, անշարժ գույքերը փոփոխության չեն ենթարկվել։
Համայնքի ղեկավարի կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 մլն դրամ, սակայն 2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում առկա տվյալներում կանխիկ դրամական միջոցներն աճել են գրեթե 16 մլն դրամով։ Տեղեկացնենք, որ 32 մլն դրամ հաշվետու տարվա եկամտից 5 մլն 316 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է, որը ստացել է ՀՀ Կոտայքի մարզի «Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։ 708 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից։
Հրապարակման հիման վրա Հանձնաժողովը իրականացրել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի հայտարարագրերի՝ հրապարակմամբ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների
ուսումնասիրություն, ինչի արդյունքում որոշել է ավարտել ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով անհամապատասխանությունների բնույթը, ինչպես նաև առաջարկվել է կատարել ուղղում հայտարարագրերում:
Ստացվում է, որ Նորայր Սարգսյանի հայտարաարգիրն ուսումնասիրվել է և առաջարկել են ուղղումներ անել։
Էմմա Միքայելյան























