Armenian text to speach

Թրամփը վերահաստատել է Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման իր հույսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հստակեցրեց, որ ակնկալում է Ուկրաինայի հակամարտության «բավականին արագ» կարգավորում։

«Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ գնահատեն այն հրաշալի աշխատանքը, որը ես կատարել եմ գների իջեցման և ութ պատերազմների ավարտի գործում, և կարծում եմ, որ ևս մեկը շուտով կավարտվի», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա չի մանրամասնել, թե որ հակամարտության մասին է խոսքը, սակայն Թրամփը նախկինում բազմիցս ակնարկել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ։

Նոյեմբերի 14-ին Թրամփը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում արագ կարգավորում կլինի։

«Դա տեղի կունենա։ Հուսով եմ՝ շուտով տեղի կունենա», – նշել է Սպիտակ տանղեկավարը բրիտանական GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով հակամարտության դադարեցման մասին։




Լրահոս