Armenian text to speach

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ այն դեպքում, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Ժողովում բյուջեի հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Ֆիդանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր են Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը և Հայաստանի հարավով նախատեսվող հաղորդակցային միջանցքը, որոնք, ըստ նրա, չեն ներառվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում։

Նա նշել է, որ այս «զգայունությունների» հաղթահարումից և Բաքվի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ։




Լրահոս