Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համագործակցություն՝ երկնաքերերն ավելի մոտ դարձնելու համար․ պայմանագիր կնքվեց «Ռենշինի» և «Ամերիաբանկի» միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի տնտեսության երկու խոշոր ընկերություններ միավորում են իրենց ջանքերը՝ վաղվա Երևանը ստեղծելու համար։

«Ռենշին» ընկերությունը և «Ամերիաբանկը» համապարփակ համագործակցության պայմանագիր կնքեցին՝ Skyline նախագիծն ավելի մոտ դարձնելով Հայաստանի երկնաքերերով առաջին թաղամասի ապագա բնակիչներին։

Վստահության վրա հիմնված այս համագործակցությունը լայն հնարավորություններ է բացում «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով կառուցվող նորարարական թաղամասում բնակության և ներդրումային նպատակով անշարժ գույք ձեռք բերել ցանկացողների համար։

Վարկային այս հրապուրիչ պայմանները հասանելի են ինչպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները, այնպես էլ արտասահմանում բնակվողները։ Դառնալով Skyline-ի բնակիչ՝ նրանք ուղեգիր են ստանում դեպի ժամանակից մարդու ապագա։

Այս համագործակցությունը վստահության և երկարաժամկետ տնտեսական առաջընթացին միտված լինելու մասին է։ Ռենշինի և Ամերիաբանկի համագործակցությունը կառուցապատման և ֆինանսական ոլորտների կարողությունների և փորձի միավորմամբ արդյունավետ գործընկերության օրինակելի նախադեպ է, որը Մկարող է նոր խթան հանդիսանալ երկրի տնտեսական աճի, անշարժ գույքի շուկայի զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման համար` ամրապնդելով վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ներդրողների շրջանում։

Skyline-ում կառուցվող 35 հարկանի 5 շենքերի բարձր սեյսմակայություն ապահովող կոնստրուկցիան և ինժեներիան նախագծել է ոլորտի համաշխարհային առաջատար, ամբողջ աշխարհում ինժեներական բարդ կառույցների նախագծման մեծ փորձ ունեցող անգլիական Arup ընկերությունը, իսկ Skyline-ի նախագծային աշխատանքներն իրականացնում է «քաղաք` քաղաքում» կոնցեպտով թաղամասերի նախագծման համաշխարհայինառաջատար, նյույորքյան Laguarda Law ճարտարապետական բյուրոն։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս