Պահանջում են չգանձել 5% պարտադիր վճարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ 1974թ.-ից հետո ծնված աշխատակիցները դիմում են գրել համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին՝ պահանջելով չպահել 5% պարտադիր վճարը:

«Այո, մեզ մոտ էլ են երիտասարդ աշխատողները դիմումներ գրում ռեկտորի պաշտոնակատարին: Արդեն սկսվել է այդ գործընթացը, չնայած ասեմ, որ մեր համալսարանն ինքն է վճարում կուտակային 5% պարտադիր վճարներն ու այդ գումարները փոխանցում կամուրջ հաշվին»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն մի քանի օր կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ պայքարող քաղաքացիները նամակներ են ուղարկում իրենց գործատուներին, ՊԵԿ-ին, ԿԲ-ին, Կենտրոնական դեպոզիտարիային՝ պահանջելով կատարել Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի կայացրած որոշումը եւ չգանձել 5% պարտադիր վճարները: Չնայած դրան՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կամուրջ հաշիվներին գումար փոխանցած քաղաքացիների փոխարեն ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ է ընտրել եւ այդ մասին ծանուցագրեր ուղարկել:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՊՃՀ-ի բակում:




Լրահոս