ArmLur.am-ի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնային կալանքի տակ գտնվող ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերես հարցաքննության։
Իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առերեսումը, որպես այդպիսին, չի կայանում, քանի որ գործով քննվող մի շարք աշխատակիցներ և գործընկերներ հրաժարվում են առերես պնդել իրենց տված ցուցմունքները Գևորգյանի դեմ։ Գործով անցնող անձինք փաստացի օգտվել են իրենց լռելու իրավունքից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























