Հոկտեմբերի 4-ին հրապարակվել էր, որ կալանավորվել է փաստաբան Արմինե Հարությունյանը։ ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստաբանի և դատարանի աշխատակիցների կաշառքի գործով նախաքննության ավարտ է հայտարարել և այն ուղարկել է դատարան։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Անահիտ Վաչագանի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտին ապօրինի գործողության համար դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, տվել է խոշոր չափերով կաշառք։
Էմիլյա Հրաչյայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, օժանդակել է ստանալ խոշոր չափերով կաշառք՝ այն տվողի օգտին ապօրինի գործողության համար։ Նա զբաղեցրել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրի գործավարի պաշտոնը։
Արմինե Լևոնի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, օժանդակել է ստանալ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգում տեղեկություններ կան, որ ենթադրյալ կաշառքի թեման կապ ունի Գլինկա Մոլի սեփականատերերի հետ։
ArmLur.am-ին գործով մեղադրյալ Է․Գ․-ի հարազատներից հայտնի դարձավ, որ նա որևէ առնչություն չունի Գլինկա Մոլի հայտնի եղբայրների հետ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























