Armenian text to speach

Նախկին նախագահներին մեղադրանք առաջադրած Հրաչյա Մուշեղյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ՝ փաստաբան Հրաչյա Մուշեղյանի կալանավորման որոշումը մնացել է անփոփոխ։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Մուշեղյանի կալանավորման որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը։

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մեղադրանք առաջադրած քննիչը սեպտեմբերի 12-ին կալանավորվել էր՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ։

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով հատուկ վերանայման բողոքը։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ պաշտպաններն օրերս դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել, որի վարույթ ընդունման վերաբերյալ որոշում դեռևս առկա չէ։

 




Լրահոս