
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել ՀՀ արդյունաբերության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը Վահրամ Ավանեսյանն էր:
Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է.
Գագիկ Բեգլարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: