Armenian text to speach

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նունե Նալբանդյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Գյումրի, Շիրակացի 17):

Կասեցման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է:
Այսպես՝

  • սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ, որոշ հատվածներում առկա են եղել քերծվածքներ ու ճաքեր, ինչը բացառել է հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը,
  • առաստաղը եղել է մրոտ, ոչ նորոգ, նկատվել է կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։

Վերահսկողը սահմանել է խախտումները շտկելու վերջնաժամկետ:




Լրահոս