«Parasocial» բառը, որը նշանակում է հարաբերություն, երբ մարդը կապ է զգում մի հայտնի անձի հետ, որին իրականում չի ճանաչում, դարձել է Քեմբրիջի տարվա բառը։
Վերջին տարիներին բառը լայնորեն օգտագործվում է սոցիալական մեդիայի ազդեցությամբ՝ նկարագրելու celebrity-ների, բլոգերների, փոդքաստերի վարողների կամ նույնիսկ արհեստական բանականության բոտերի հետ ձևավորվող մտացածին կապերը։
Բառի նկատմամբ հետաքրքրությունն աճել է նաև բացահայտ դեպքերից հետո, օրինակ՝ երբ YouTube-աստղ IShowSpeed-ը արգելափակեց չափազանց կապված մի երկրպագուի։
«Parasocial» տերմինը առաջին անգամ ներկայացրել են Չիկագոյի համալսարանի սոցիոլոգներ Դոնալդ Հորթոնը և Ռիչարդ Վոլը 1956-ին՝ դիտելով, թե ինչպես հեռուստադիտողները սկսում էին «կեղծ մտերմություն» զգալ էկրանային կերպարների հետ։

























